ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Սպասիր

Սպասիր
17.06.2025 | 21:59
Հունիսի 18
Աշխարհը միշտ էլ այնպես է կարծել, որ Ինձ ծառայելը կայանում է գործունեության մեջ: Սակայն Ինձ հետ մտերմություն հաստատած հոգիները միայն գիտեն, որ աշխարհից զատված կյանքը, աղոթքի կյանքը, հաճախ շատ ավելին է իրագործում, քան բոլոր ծառայությունները, որ մարդիկ կատարում են Ինձ համար:
Եթե մարդն Ինձ հետ առանձնացած կյանք է ապրում և ծառայություններ մատուցում միայն այն ժամանակ, երբ Իմ Հոգին ուղղակի հրամայում է իրեն, այդժամ նա կարողանումէ ավելին անել և իրոք հրաշալի գործեր կատարել:
Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ